Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պլաստմասե սպասքեղենի օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը

Պլաստմասե սպասքեղենի օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը
25.10.2013 | 14:47

ԱՄՆ-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պլաստմասե պարագաները` սպասքը, տարաները, որոնք նախատեսված են մթերքի համար, իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր` բիսֆենոլ А և դիֆենիլոլպրոն (ԴՖՊ), ինչը հղի կանանց մոտ մեծացնում է վիժման վտանգը: Հետազոտողները կարծում են, որ այս նյութերը ոչ միայն բացասաբար են ազդում պտղի վրա, այլև վտանգավոր են այլ առողջապահական առումներով: ՈՒսումնասիրության արդյունքները ներկայացվել են երեկ` Բոստոնում Վերարտադրողական բժշկությանը (ASRM) նվիրված ամենամյա կոնֆերանսի ժամանակ:

Ինչպես բացատրում է ASRM-ի նախագահ Լինդա Գայդայսը, դիֆենիլոլպրոնը ունի թույլ հորմոնալ ազդեցություն, սակայն ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը կարծում է, որ ԴՖՊ-ն անվտանգ է մարդու առողջության համար:

Վիժման շատ դեպքեր կապված են պտղի քրոմոսոմային խանգարումների և տարբեր վարակների հետ, բայց Ստենֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ դիֆենիլոլպրոնը նույնպես կարող է պտղի վիժման պատճառ դառնալ:

Հետազոտական խումբը գլխավորած վերարտադրողական էնդոկրինոլոգ Ռութ Լաթին ուսումնասիրել է 115 հղի կանանց պատմությունը, որոնք ունեցել են անպտղություն կամ վիժում: Նրանցից 47-ը բարեհաջող ծննդաբերել է, իսկ 68-ի մոտ տեղի է ունեցել վիժում:

Արյան անալիզի արդյունքները ցույց են տվել , որ կանանց 80 տոկոսի մոտ արյունը գտնվել է ամենաբարձր մակարդակներում, ինչը նշանակում է, որ նրանց բաղադրությունում առկա է մեծ քանակի բիսֆենոլ А:

Բժիշկ Լաթը նշում է, որ այն կանանց, որոնց մոտ աճել է ԴՖՊ-ի մակարդակը, նաև մեծացել է վիժման վտանգը: Բայց այդ արդյունքները, ըստ հետազոտողների, դեռևս լուրջ տագնապի պատճառ չեն, քանի որ բիսֆենոլ A-ն անվտանգ է առողջության համար:

Այս առումով, որպեսզի նվազագույնի հասցնել բիսֆենոլ A-ի ազդեցությունը, գիտնականները խորհուրդ են տալիս պլաստմասե տարաների մեջ տաք կերակուր չդնել, ինչպես նաև` պլաստմասե շշով ջուրը արևի տակ չթողնել, և հնարավորինս սահմանափակել պահածոյացված արտադրանքի օգտագործումը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ